Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետից խնդրեց «մի բանով օգնել» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2012 22:41

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կառավարության շենքի մոտ զրուցեց իրեն դիմած քաղաքացիների հետ: Նրանցից մեկը առողջական խնդիրների  համար քաղաքապետից խնդրում էր «մի բանով օգնել» ու իր պահանջները հակիրճ ներկայացնելուց հետո, գրավոր դիմումը հանձնեց նրան: Մեկ այլ քաղաքացի՝ Գայանե Զաքարյանն  էլ վթարային շենքի փոխարեն  փոխհատուցում ստացած բնակարանից էր բողոքում: Նա պնդում էր, որ նոր բնակարանը ավելի փոքր է, քան նախորդը` վթարային շենքում: Նա քաղաքապետից խնդրում էր գործը վերանայել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930