Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում երիտասարդ մի տղա կախվելու միջոցով ինքնասպան է եղել :
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սեփական տուն են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության՝ Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:
Գ. Շամշյանը հայտնում է , որ նշված տան խորդանոցի հետնամասում հայտնաբերվել է 25-ամյա Կ. Մանուկյանի դին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: