Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդերեցներին տալու են կապիտանի և մայորի կոչում, որոնք գործելու են ՊՆ ենթակայության տակ

Փետրվար 02,2026 22:00 Share

Օրենքներն ու արդարադատությունը մեր իրականության մեջ այսօր դարձել են երկրորդական արժեքներ։ Բայց մենք հույս ենք փայփայում, որ վերջիվերջո արդար ձայնը պետք է լսվի։ Չի կարող արդարության ճիչը խլացվել․ անշուշտ, կփորձեն խլացնել,- այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Նա եկել էր դատարան՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Արշակ սրբազանի։

Հիշեցնենք, որ այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը։

Հիշեցնենք նաև, որ Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի երեք նստավայրերում պտտվելուց հետո մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Արդեն երեք օր է՝ հիմա ավելի այլ կերպ են ծառայություն իրականացնում՝ քաղաքացիական մեքենաներով ու քաղաքացիական հագուստով, բայց կարծես շուրջօրյա ռեժիմով այնտեղ ներկա են։ Մեզ չեն արգելել եկեղեցի բարձրանալ, մեր ծառայությանը չեն խոչընդոտել, մեր շարժը չեն սահմանափակել։ Չեմ կարող պատասխանել՝ ինչու են այդտեղ որոշել ծառայություն անել։ Ենթադրելի է՝ փետրվարի մեկով, երբ հրապարակվեց նախարարի հրամանը Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարման մասին, այդ ենթատեքստի համատեքստում է։ Մոտեցել եմ, խնդրել պարզաբանել՝ ինչու են այդտեղ ծառայություն իրականացնում, ասել են՝ իրավունք ունեն չպատասխանել։ Փորձել ենք վերադասից ճշտել, որևէ կերպ չեն արձագանքել, զանգերին չեն պատասխանել կամ անջատել են,- պատմեց տեր Պսակ քահանան՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից արդեն մի քանի օր վերահսկելու գործողություններին։

Տեր Պսակի խոսքով՝ ՊՆ նախարարի հրամանի համաձայն՝ Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականներն այլևս իրավասու չեն ծառայություն իրականացնել բանակում։ Տեր Պսակի խոսքով՝ այդ հրամանում նշված է, որ Մայր Աթոռում կրթություն ստացած անձինք կարող են որպես գնդերեց կամ ավագ գնդերեց ծառայել փոխված ձևաչափով, այսինքն՝ զինվորականի՝ կապիտանի կամ մայորի կոչում ստանալուց հետո՝ ի պաշտոնե ենթակա դառնալով տվյալ զորամասի հրամանատարին․
«Սա ենթադրում է, որ այդ գնդերեցները իրենց կապը խզելու են Մայր Աթոռի հետ, ենթակայությունը կլինի ՊՆ-ին։ Մայր Աթոռը հանդես կգա հայտարարությամբ»։

Արփնե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ստացվում է, որ այս քայլով ՊՆ-ում ստեղծում են նիկոլի թրի տակով անցնող՝ կապիտանի կամ մայորի ուսադիրներով հոգևորականների աղանդավորական կենտրոն, որտեղ հրամանատար-հոգևորականները մեր ժամկետային զինծառայողների համար բենթլի-կճոյանական ոճով ռազմական պատարագներ կիրականացնեն։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728