
«Ադրբեջանական քարոզչությունը ցածր մակարդակի վրա է իրականացվում, նրանք աշխատում են ի օգուտ մեզ՝ կեղծ նամակներ են հորինում Բաքվի հայերի անունից, որը պարզապես ծիծաղելի է: Ադրբեջանական կողմը քարոզչության առումով բացարձակ անվնաս է, քարոզչություն չկա, նրանք շատ անգամ են իրենց հիմար դրության մեջ դնում»:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշեց, որ տեղի ունեցածը աննախադեպ էր, սակայն սպասելի, թուրքական կերտվածքին բնորոշ էր: Սաֆարովը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը. «Մեզ մոտ հերթական անգամ պատրանք ստեղծվեց, թե թուրքը փոխվել է, սակայն ժամանակները փոխվում են, իսկ թուրքերը մնում են նույնը, մենք առողջ դիրքորոշումների կրողը պետք է լինենք:Արցախահայությունը նման դեպքերից հետո Ադրբեջանի կազմում անելիք չունի, նա չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Արցախի ներկա սահմանները պետք է անձեռնմխելի լինեն, եթե դիվանագիտություն ենք խաղում, ապա այս թեզը պետք է առաջ քաշել»:
Տեղեկատվության հարցերով փորձագետ Վահրամ Միրաքյանի կարծիքով էլ արևմտյան երկրների քաղաքականությունը փոխվում է ըստ իրենց շահերի. «Ադրբեջանական հասարակության գերազանց մասը Սաֆարովին ընդունում է որպես ազգային հերոս: Մենք՝ հայերս կողմ ենք, որպեսզի միջազգային օրենքներին համապատասխան Սաֆարովը դատվի»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































