Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Ասրյանը և գեներալ Չաուհանը կարևորել են վարժանքների և զորավարժությունների անցկացումը Հայաստանում և Հնդկաստանում

Փետրվար 02,2026 17:19 Share

ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ, որին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները:

Կողմերն անդրադարձել են նաև 2026 թվականի համար պլանավորված միջոցառումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի: Երկուստեք կարևորվել է կրթական, մասնագիտական վերապատրաստման, վարժանքների և զորավարժությունների, տարբեր բնագավառներում փորձի փոխանակման միջոցառումների անցկացումը Հայաստանում և Հնդկաստանում:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման ուղղությունները՝ ընդգծելով պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության կարևորությունն այս գործընթացում:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728