Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ոչ ավանդական կողմնորոշում ունեցող ֆուտբոլիստներին հորդորել է դուրս գալ ստվերից եւ իրենց մասին բացեիբաց հայտարարել: Նա արձագանքել է ֆուտբոլիստներից մեկի անանուն նամակին, որը խուսափում է անունը տալ՝ վախենալով հնարավոր հետեւանքներից: «Ես այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուրը պետք է համարձակություն ունենա եւ չվախենա իր ոչ ավանդական կողմնորոշվածության մասին բացեիբաց խոսելուց: Գերմանիայի քաղաքական կյանքում էլ այդպիսի օրինակներ կան», – Բունդես-կանցլերի խոսքերը մեջբերում է «Советский спорт»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: