Դոնեցկի «Շախտյորը» արտագնա խաղում 3:0 հաշվով ջախջախեց Լուգանսկի «Զարյային»՝ Ուկրաինայի առաջնության ինը տուրերում տանելով իներորդ անընդմեջ հաղթանակը:
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղում խփեց իր գոլը, որը 12-րդն է Ուկրաինայի առաջնությունում: Դրա համար Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստից եւ լավագույն ռմբարկուից պահանջվեց ընդամենը 2 րոպե: Նա 59-րդ րոպեին փոխարինեց Դուգլաս Կոստային եւ 61-րդին կրկնապատկեց հաշիվը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: