Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիվիլիթաս»-ի գործով ակնկալիքներ չունի

Սեպտեմբեր 18,2012 17:09

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վերաքննիչ դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ սկսվեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի բողոքի լսումը, որով պահանջում է վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012 թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Նիստից հետո Ա. Գրիգորյանն ասաց, որ առանձնապես ակնկալիքներ չունի, որ բողոքը կարող է բավարարվել, բայց որպես «Սիվիլիթասի» շահերի ներկայացուցիչ, փորձելու է համոզել, որ իրենց բողոքն անհիմն չէ, ինչպես առաջին ատյանի դատարանում էին պատճառաբանել:

Ըստ նրա, հիմնադրամի գործունեությունը եղել է օրենքի շրջանակներում, հաշվապահական հաշվառումը վարվել է ըստ պատշաճի. «Հակառակ դեպքում մեր հարկային տեսչության ձեռագիրը իմանալով` կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, կարող էին խախտումների մի փունջ հայտնաբերել, ներկայացնել եւ հարկային լրացուցիչ պարտավորություններ վերագրել, իսկ թե ինչքան կտեւի այս գործընթացը, չեմ ցանկանում ենթադրություններ անել»:

Նա դժվարացավ ասել, թե ինչու դատախազն ու ԱԱԾ-ի ներկայացուցիչը այսօր դատարան չէին ներկայացել, միայն հավելեց, որ չի բացառվում, որ դատարանը ժամանակին չի ծանուցել:

Նա դժգոհեց, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է արդարադատություն իրականացնելուց ու միայն նախաքննական մարմնի տված պատճառաբանություններն են որոշման մեջ ամփոփվել ու ներկայացվել որպես դատարանի որոշում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930