Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահը՝ ՏԻՄ ընտրությունների զավեշտալի ահազանգերի մասին

Սեպտեմբեր 19,2012 15:35

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Aravot.am-ին ասաց, որ սեպտեմբերի 9-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին արձանագրված որեւէ խախտման մասին կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմումներ չեն ներկայացվել:

Պարոն Մուկուչյանի համար ամենազարմանալի ու զավեշտալի ահազանգը Վանաձորից էր՝ կապված ստվարաթղթե քվեախցերի հետ. «Որեւէ արտառոց բան չկար, որովհետեւ այդ նույն քվեախցերը համապետական ընտրությունների ժամանակ , անգամ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ Երեւանում կիրառվել են եւ երբեւէ զարմանք չի հայտնվել, երբեւէ այդ քվեախուցը խնդիր չի առաջացրել: Այս պարագայում ասել, որ կան նոր քվեախցեր Վանաձորում, որոնք առաջացնում են ինչ-ինչ խնդիրներ, ուղղակի զարմանալի է: Եղել են ահազանգեր, երբ ասում էին լուսավորությունը թույլ է, քվեախցում գրիչը բացակայում է… սրանցով պայմանավորված ընտրությունների խաթարում, կարծում եմ, չի եղել»:

Պարոն Մուկուչյանը արտառոց ոչինչ չի տեսնում նաեւ կնիքների անհետացման դեպքերում: Նա վստահեցրեց, որ առավոտյան մի քանի դեպք է գրանցվել ու խնդիրն արագ կարգավորվել է. «Այդ խնդիրը բավականին արագ կարգավորվել է, շատ ուշագրավ էր, որ կար դեպք, երբ նույն հանձնաժողովի անդամը, որը տվյալ ընտրատարածքի ընտրող էր, առաջին քվեարկողն էր այդ ընտրական տեղամասում եւ նրա անձնագրից չէր վերացել կնիքը, բայց մեկ այլ քաղաքացու անձնագրից սկսել է անհետանալ: Ինչ վերաբերում է կարուսելին, լցոնումներին, որեւէ համայնքում չի եղել նման բան»:

Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե ընտրությունների ժամանակ որոշ տեղամասերում բռնության դեպքեր են գրանցվել, պարոն Մուկուչյանն ասաց, որ ոստիկանությունը արագ արձագանքել է ու քննություն է անցկացվում :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930