Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված ԱրտակՃաղարյանը սեպտեմբերի 18-ից հայտարարել է անժամկետ հացադուլ:
Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատեց Aravot.am-ի այս լուրը, նաեւ տեղեկացնելով, որ հացադուլավորը գտնվում է բժիշկների հսկողության տակ, առանձնացված է, եւ որ ինչպես դիմումում է գրել, բողոքում է իր դեմ կայացրած դատական ակտից, խնդրում է քրեական գործը վերանայել:
Հիշեցնենք, որ նա մեղադրվել է Իջեւանում տարադրամի փոխանակմամբ զբաղվող քաղաքացու դաժան սպանության համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: