Ֆրանսիան` որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդներից մեկը, հավատում է բանակցային գործընթացում առաջընթացի եւ ձգձգվող հակամարտությանը լուծում գտնելու հնարավորությանը։ 1news.az ինտերնետային պարբերականին այդ մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։
«Մեր` որպես միջնորդների, խնդիրը միասնական համագործակցության կոչող ուղերձն է թե՛ Ադրբեջանին եւ թե՛ Հայաստանին։ Սակայն առաջընթացը կախված է, առաջին հերթին, ներգրավված կողմերի քաղաքական կամքից», – ընդգծել է դեսպանը` հավելելով, որ իբրեւ միջնորդ` Ֆրանսիան կարող է միայն օժանդակել դեպի լուծում առաջ շարժվելուն, սակայն առանց հակամարտության կողմերի քաղաքական կամքի առաջխաղացումը անհնար է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: