
Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգությունները հայտնեցին օրենսդրական մի շարք նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես ՀԿ-ների ներկայացուցիչները միասնաբար դեմ արտահայտվեցին «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծին, հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ընտանեկան բռնության մասին», «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումները, մտահոգությունները:
Հանդիպման ավարտին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները խոստացան իրենց հնարավորությունների սահմաններում օգտակար լինել հասարակական կազմակերպություններին` նրանց առաջադրած խնդիրները քննարկելու ավելի լայն հնարավորություններ ստեղծելով: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, իրենք պատրաստակամ են պարբերաբար հանդիպելու, հուզող խնդիրները քննարկելու հարցում:
ԱԺ


















































