Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մոտեցավ Բյուզանդի հասցեի կիսակառույց շենքի բնակիչներին:
Նրանք բողոքում էին, որ արդեն 9 տարի է՝ վարձով են բնակվում ու ոչ մի փոխհատուցում չեն ստացել: «Մեր հարցին լուծում տվեք»,- ՀՀ նախագահին դիմեցին բնակիչները ու իրենց բողոքը գրավոր դիմումով հանձնեցին նրան:
«Տարոն, ե՞րբ է լինելու,- քաղաքապետին հարցրեց պարոն Սարգսյանը, հետո դիմեց բնակիչներին. – Ձեր վարձավճարները տալի՞ս են»: Բնակիչների բացասական պատասխանը լսելուց հետո, պարոն Սարգսյանը խոստացավ, որ ամիսներ չի տեւելու հարցի կարգավորումը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: