Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն, ե՞րբ է լինելու». Բյուզանդի հասցեի բնակիչների բողոքը լսելուց հետո ՀՀ նախագահը դիմեց քաղաքապետին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2012 23:14

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մոտեցավ Բյուզանդի հասցեի կիսակառույց շենքի բնակիչներին:

Նրանք բողոքում  էին, որ արդեն 9 տարի է՝ վարձով են բնակվում  ու ոչ մի փոխհատուցում չեն ստացել: «Մեր հարցին լուծում տվեք»,- ՀՀ նախագահին դիմեցին բնակիչները ու իրենց բողոքը գրավոր դիմումով հանձնեցին նրան:

«Տարոն, ե՞րբ է լինելու,- քաղաքապետին հարցրեց պարոն Սարգսյանը, հետո դիմեց բնակիչներին. – Ձեր վարձավճարները տալի՞ս են»:  Բնակիչների բացասական պատասխանը լսելուց հետո, պարոն Սարգսյանը խոստացավ, որ ամիսներ չի տեւելու հարցի կարգավորումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930