
Մեր հարցին, թե ինչպես կարձագանքեն միջնորդությանը մնացած խմբակցությունները, տիկին Բիշարյանն ասաց. «Քանի որ մամուլը բավականին շուտ՝ մասամբ բամբասանքի կամ ինչպես իրենք են ասում՝ հավաստի աղբյուրներից տեղեկացրել են այդ մասին, կարծես թե քաղաքական դաշտին պատրաստել են , որ կա այդպիսի խնդիր, այդպիսի իրավիճակ: Քաղաքական ուժերը մասամբ, բայց ոչ ճիշտ ինֆորմացիաների են տիրապետում մամուլից: Դրա վրա հենվել եւ դրա արդյունքում մտածել ճշմարտության աստիճանը, ճիշտ չէ: Դրա հիման վրա որոշում կատարելն այս պահին կրկին ճիշտ չէ: Պետք է լսել բոլոր կողմերին»:
Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկմանը, թե ՀՀԿ-ն միջնորդությանը քվեարկելու է այնպես, ինչպես կպահանջի պետության շահը, տիկին Բիշարյանն ասաց. «Մենք կառաջնորդվենք մեր խղճով: Եթե գլխավոր դատախազն ուզում է մտնել Ազգային ժողով եւ հիմնարար ասելիքներ ունի, որոնք ուզում է ներկայացնել, կլսենք, ու եթե մեզ համար համոզիչ լինի, որ այդտեղ կա խնդիր… մենք կողմ ենք, որ խնդիրը քննարկվի: Պետական շահը գերակա է, բայց պետք է հասկանանք նաեւ ինչի մասին է խոսքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































