
«Իրականության մեջ շատ ավելի կարեւոր կլիներ տեսնել՝ արդյո՞ք ՀՀԿ-ը ճանաչում է եւ իր օրակարգում դնում է այն խնդիրները, որոնք մատնանշվում են Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում։ Ցավոք, դա տեսանելի չէ, մինչդեռ ուղղակի նկատելի է, որ իրենց մոտ մտահոգության առարկա է դարձել այն, որ իրենց կառավարման հնարավորությունները կասկածի տակ են դրվում», – «Ա1+»-ի հետ զրույցում պատասխանի մասին նշեց Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ նրա, ՀՀԿ պատասխանն առավել համոզիչ կարող էր լիներ, «եթե կոնկրետ քայլերով, կոնկրետ գործողություններով ցույց տրվեր, որ բարձրացված խնդիրները ոչ միայն ոչ ճանաչվում են ՀՀԿ-ի կողմից, այլեւ լուծվում են»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































