Լրահոս
Օրվա լրահոսը

«Երախտագիտություն ենք հայտնում ձեզ, որ տվեցիք ձեր տղաներին, և ներողություն եմ խնդրում»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Կիրանցում

Ապրիլ 30,2024 19:45

ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Նա միացել է Տավուշի շարժմանը,  որն իրականացվում է ընդդեմ Տավուշի սահմանազատմանն ու սահմանագծմանը։

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց՝ սա միայն Տավուշի խնդիրը չէ ու ասաց․ «Պետությունը և ազգը պիտի լինեն Տավուշի հետ, մեր բոլոր մարզերի, գյուղերի և սահմանների հերոսների հետ։ Այդ հերոսների ծնողները ներկա են։

Խոնարհումը քիչ է։ Սրբազանի ներկայությամբ և օրհնությամբ մենք և երախտագիտություն ենք հայտնում ձեզ, որ տվեցիք ձեր տղաներին մեր հայրենիքին և ներողություն եմ խնդրում, որ չպահեցինք, որ այդքան ամուր չէր պետությունը, որ պահեր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930