
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 06:20-ից Հայաստան բնական գազի մատակարարումը երեք օրով դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է վերականգնողական աշխատանքներ
իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: