Գորիսում ավարտվեց շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության առաջին լիգայի մրցաշարը: 14 մասնակիցների պայքարում, որոնցից վեցը գրոսմայստեր էին, 13 հնարավորից 9,0-ական միավոր վաստակեցին միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, սակայն լրացուցիչ գործակիցներով 1-ին տեղը գրավեց Հայրապետյանը: Իր անվան դիմաց նրանցից մեկ միավոր պակաս գրանցեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որն էլ եզրափակեց առաջատարների եռյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: