«Գոլ» ֆուտբոլային պորտալը գրում է, որ բավականին երաժշտական է Դոնեցկի «Դոնբաս-Արենա» մարզադաշտը: «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի խփած ամեն գոլի ժամանակ մարզադաշտում հնչում է գոլի հեղինակի երկրից որևէ մեղեդի: Եթե գոլի հեղինակը ուկրաինացի է, ապա հնչում է ուկրաինական ազգային պարի՝ հոպակի երաժշտությունը: Բայց ավելի հաճախ երկրպագուները լսում են բրազիլական սամբա, քանի որ «Շախտյորի» կիսապաշտպանների և հարձակվողների մեծ մասը բրազիլացի է:
Պորտալը հաղորդում է, որ այնուամենայնիվ, այս մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հեղինակած գոլերի արդյունքում, սամբան իր տեղը զիջել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը այս մրցաշրջանում արդեն հասցրել է դառնալ 15 գոլի հեղինակ, որոնցից 8-ի ժամանակ հնչել է «Սուսերով պարը», այսինքն, 8 գոլ է հեղինակել «Դոնբաս Արենա»-ում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: