
Շագոյանի ձեւակերպմամբ՝քաղաքացիական շարժման տեսք են ստանում նույնիսկ մասնագիտական խմբերի ձեւավորումները, օրինակ վարորդների, առեւտրականների բողոքները, այսինքն՝ այն դեպքերը, երբ իրավունքներ են խախտվում:
Ինչ վերաբերվում է հարցին, թե քաղաքացիական շարժումները որքանո՞վ են քաղաքական, կամ՝ քաղաքակա՞ն են արդյոք նրանք, ապա Շագոյանը գտնում է. «Համենայնդեպս քաղաքացիական շարժումների գործունեություններն այսպես, թե այնպես ուղղված են քաղաքականության վրա ազդելուն, բայց քաղաքացիական շարժումները տարբերվում են քաղաքական ուժերից իրենց կազմակերպվածության առումով, չունեն հավակնություն իշխանությունը գրավելու եւ գտնվում են ընդդիմության եւ ոչ ընդդիմության արանքում, եւ իրենք իրենց ներկայացնում են որպես երրորդ ուժ: Սա նաեւ խոսում է այն միտումների մասին, թե ինչ կարող են այս շարժումները դրսեւորել հետագայում: Դա այն է, որ քաղաքացիական շարժումների ընկերքում, կարող են ձեւավորվել առաջնորդներ, որոնք էլ հետագայում կարող են այդ քաղաքացիական ռեսուրսը վերածել քաղաքական կապիտալի եւ այն օգտագործել, ինչպես դա օրինակ եղավ Գյումրիում, նկատի ունեմ Լեւոն Բարսեղյանի դեպքը, որը դարձավ ընդդիմադիր, բայց սիստեմային ուժ, ընտրվեց ավագանի եւ համակարգում հանդես է գալիս իբրեւ ընդդիմադիր ուժ ներկայացնող մեկը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև


















































