
Նրա խոսքերով, մինչեւ Օսկանյանին փողերի լվացման մեջ մեղադրելը, պետք է ամերիկացի Հանթսմանի նկատմամբ անօրինական փողեր աշխատելու մեղադրանքով դատավճիռ լիներ. «Էլի եմ կրկնում՝ քաղաքական պատվեր էր: Եթե ԲՀԿ-ն Օսկանյանի հետ միասին ընդամենը մի օր առաջ հայտարարած լիներ, որ նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա այս գործը չէր հարուցվի: Եթե վաղն էլ հայտարարեն, այս գործը կսառի, այս գործի մասին չենք լսի, չի շարունակվի»:
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ կարծիք հայտնեց, որ այն մարդկանց նկատմամբ, ում ուզում են դաշտից հանել, ԱԱԾ-ն օգտագործում է իր շտեմարանի այս մեթոդը. «Օսկանյանի հետ տեղի ունեցածը խաղ չէ, անգամ, եթե հետագայում նրա վարկանիշի բարձրացում բերի: Իշխանությունների ապաշնորհ գործողությունների մասին է խոսում: Նշանակում է, որ գերատեսչությունների ղեկավարները տեղում չեն, որոնք հաճախ կրկնում են նույն գործողությունները՝ երկրի իմիջի վրա ստվեր գցելով»:
Նա նաեւ հավելեց, որ Օսկանյանի գործով իշխանության բերած փաստարկները թույլ էին: Պարոն Իշխանյանն էլ նկատեց, որ ընտրություններից առաջ իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ են անում հնարավոր հակառակորդներին դաշտից հեռացնելու այս մեթոդով:
Կարդացեք նաև
Թե Օսկանյանի գործն ինչ զարգացումներ կունենա, ըստ պրն Իշխանյանի՝ կապված է , թե ինչպես իրեն կպահի ԲՀԿ-ն.« Հայաստանում ընդդիմադիր լինելը բավականին բարդ է: «Բարգավաճ Հայաստանը» ծանր բեռն իր վրա է տանում: Արդյոք նրանք գիտակցո՞ւմ էին՝ ինչ է ընդդիմադիր լինելը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































