
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրն իր համաձայնությունը տվեց ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր խորհրդում:
Նույն օրը, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին և Շվեյցարիայում ՀՀ Փոխդեսպան Սաթենիկ Աբգարյանին հանձնվեց «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից «Ոսկե ծիրան» շնորհված «Միջազգային աստղ որակի համար» մրցանակը: Հեղինակավոր մրցանակը սահմանված է համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև) և շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին:
Կարդացեք նաև















































