
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, որ այդ հայտարարության տեքստը Քոչարյանի բնավորությունը չի, նրա բառապաշարը չի եւ Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարության հեղինակը նա չէ: Աղվան Վարդանյանի խոսքերով՝ «Ցավում եմ, բայց Գալուստ Սահակյանը այս դեպքում սխալվում է»: Մեր հարցին՝ համաձա՞յն եք Ռոբերտ Քոչարյանի այդ գնահատականին, որ խորհրդարանը ինքնավարկաբեկվեց՝ Վարդան Օսկանյանին զրկելով անձեռնմխելիությունից՝ պարոն Վարդանյանը պատասխանեց. «Համաձայն եմ: Ընդհանրապես ես հայտարարությունները չեմ մեկնաբանում, որովհետեւ հայտարարություններն իրենք իրենցով արդեն ամեն ինչ ասում են, բայց ես կարծում եմ, որ խորհրդարանին սա պատիվ չէր բերում: Իմ ելույթի մեջ ես արդեն ամեն ինչ ասել եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































