«Փասադենա սթար նյուզ» երթը գրում է, որ Քալտեկի համալսարանի ամերիկահայ գիտնական Սարգիս Մազմանյանը կենսաբանության ոլորտում իր կատարած հետազոտությունների համար երեքշաբթի օրը ՄաքԱրթուրի անվան դրամաշնորհ է ստացել:
«Ես կատարյալ շոկի մեջ էի», – ասել է Մազմանյանը, որը հիմա Հայաստանում մեկշաբաթյա դասընթացներ է վարում, – «Կարծես լոտոյի հաղթանակին սպասելիս լինեի»:
Մազմանյանը կստանա 500.000 ԱՄՆ դոլար, որը կարող է օգտագործվել ցանկացած նպատակի համար: Թեև նա դեռ չգիտի, թե կոնկրետ որտեղ կօգտագործի փողը, բայց հույս ունի ավելի լավ հնարավորությունններ ստեղծել Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում և բարելավի տեղի աղքատիկ լաբորատորիաները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: