«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին բացառիկ հարցազրույց է տվել ռուսական New Times հանդեսին, որում պատասխանելով այն հարցին, թե ինչու նա ի վերջո Ֆրանսիայից վերադարձավ հայրենիք, ասել է. – «Մենք` վրացիներս, շատ տարօրինակ ազգ ենք, շատ ենք կապված մեր հողին: Դա է մեր բնավորությունը: Տեսեք, օրինակ, այստեղ մեզ մոտ հայեր են ապրում: Իսկ ես պարզապես ապշում եմ` հայրենիքը կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում»:
«Գուցե ձեզ համար նման հարց ընդհանրապես գոյություն չունի», – դիմելով New Times-ի խմբագիր Եվգենիա Ալբացին` ասել է Իվանիշվիլին, հավելելով. – «Ինձ համար դա անհասկանալի է: Ես Ֆրանսիայում էի ապրում, մեկ տարի Ամերիկայում եմ ապրել, բայց երազում տեսնում էի իմ գյուղը, հողը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: