Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը` Տարոն Մարգարյանի բարեկամի թեկնածության մասին

Հոկտեմբեր 06,2012 16:13

«Անձամբ եմ ճանաչում` իր ծնված օրից, պարկեշտ, համեստ,  հիանալի ընտանիքից դուրս եկած տղա է: Նրա հայրը զինված ուժերի  փոխգնդապետ է եղել: Ամենակարեւորը ՀՀԿ նվիրյալներից է»,- այսօր ասուլիսում, անդրադառնալով  Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում Երևանի կադաստրիպետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը սատարելու ՀՀԿ-ի որոշմանը, ասաց ՀՀԿ  պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Նրա խոսքերով. «Եթե  նա Տարոնի կնոջ եղբայրն է, դա ոչ թե նսեմացնում է նրա արժեքները, այլ` բարձրացնում: Սարգսյանի  ընտանիքը մեծ լումա ունի մեր պետության կայացման համար: Ի՞նչ վատ բան եք տեսնում, որ թերեթերն անընդհատ գրում են` Տարոնի աներձագն է… ես էլ եմ աներձագ: Ես շատ հայտնի մարդու փեսա եմ եղել 45 տարի առաջ, մինչեւ հիմա չեմ կարողանում ազատվել, ասում են` Ադամյանի փեսան է»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ավանում Մարգարյանների կլանային համակարգն է գործում , պարոն Հարությունյանն ասաց. «Ցույց տվեք մի հայի, որ իրար բարեկամ չլինեն: Ինձ էլ են ասում` ղարաբաղյան կլանի անդամ, կրակն ենք ընկել, որ Ղարաբաղում  ենք ծնվել; Մեր երկրում կլան չի եղել, չկա ու չի լինի:  Որպես ՀՀԿ ծերակույտի ներկայացուցիչ` նորից եմ կրկնում` հիանալի թեկնածու է այդ երիտասարդը, որովհետեւ մեծացել է ինձ մոտ, նրա հայրն ու ես մանկության ընկերներ ենք եղել »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031