Երեւանի «Միկա» շախմատի կանանց ակումբը հոկտեմբերի 11-ից 17-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում կմասնակցի Եվրոպական ակումբների գավաթի խաղարկությանը: Մեր թիմի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին (Վրաստան) եւ Հայաստանի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: