Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր ֆուտբոլիստներին կտրականապես արգելել է միմյանց ձեռքով բարեւել՝ թիմում գրիպի վիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար: Վենգերը ենթադրում է, որ վիրուսը ակումբ բերել է կիսպաշտպան Թեո Ուոլքերը, որն Անգլիայի հավաքականից վերադարձել է անառողջ վիճակում: Բացի Ուոլքերից, թիմում գրիպով հիվանդացել են նաեւ գերմանացի Պեր Մերտեզակերը, բելգիացի Թոմաս Վերմալենը, ֆրանսիացի Ֆրանսիս Կոկլենը եւ ակումբի մի քանի աշխատակիցներ: Ձեռքով բարեւել արգելվել է նաեւ ակումբի աշխատակազմին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: