
Պարոն Սադոյանը պատասխանեց. «Ախր ինչի՞ եք ինձ վիրավորում: Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է ինձ այդ դհոլ-զուռնայի հետ զուգահեռներ տանել: Ինձ այդ պատուհանը առաջարկել էին՝ ես չուզեցի: Նու, այդպես բացահայտ չասեցին, ասեցին պարո՛ն Սադոյան, ուզում ենք սատարեք, ոչ թե առաջադրվեք ձեր կուսակցության կողմից, մենք կասենք ում կողմից, ասեցի՝ ես ձեր համար պատվերով ելույթ ունեցողներից չեմ»: Ըստ նրա, պատուհան ասելով՝ նկատի է ունեցել համացանցը ու դրա միջոցով քարոզչությունը. «Վիրտուալ դաշտում քաղաքականություն, դրա հնարավորությունների օգտագործումը ռեալ քաղաքական կյանքի վրա, կարծում եմ կարեւորագույն հարց է, որովհետեւ այսօր, ցավոք սրտի, ոչ ոք ՀՀ քաղաքական գործիչները չեն պատկերացնում, թե ինչ հզոր ուժ ու հնարավորություններ կա այդ ինֆորմացիոն դաշտերում»: Մեր հարցին՝ կարո՞ղ եք մատնանշել ՀՀԿ-ում պատգամավորների, որոնք տարբեր պատուհաններով մանդատ են ստացել ու հիմա պատվերով ելույթ են ունենում՝ Արշակ Սադոյանը պատասխանեց, որ առնվազն 15 հոգի ՀՀԿ-ից այդ ճանապարհով են դեպուտատ դարձել ու այդպես են անում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































