
ԱԻՄ նախագահը չէր կարծում, որ իշխանությունները Օսկանյանի նախագահ առաջադրվելուց այնքան են վախենում, որ նրա հանդեպ հետապնդում են իրականացնում: Սակայն մի վերապահում ուներ.«Բայց եթե Օսկանյանը կալանավորվի, կհամարեմ ահազանգ, որովհետեւ նա չի թաքնվում, քննությունից չի խուսափում, չի խոչընդոտում քննությանը»:
Ընդհանրապես պարոն Հայրիկյանը հայտարարեց, որ դեմ է նախնական կալանքին.«Եթե վերջնականապես որոշեմ առաջադրվել ու դառնալ ձեր նախագահը, մեր նախագահը, ապա Հայաստանը կդարձնեմ նվազագույն չափով նախնական կալանք կիրառող երկիր, որովհետեւ կա անմեղության կանխավարկած: Մինչեւ դատարանի վճիռը բոլորն անմեղ են: Մենք բոլշեւիկյան ժառանգության կրողն ենք, այն ժամանակ կար ոչ թե անմեղության, այլ` մեղավորության կանխավարկած, երբ բոլորը մեղավոր էին, մնում էր ապացուցել դա»:
Ըստ Հայրիկյանի` Օսկանյանը նոր է դարձել քաղաքական գործիչ, մինչ այդ պաշտոնի բերումով առնչվում էր քաղաքականությանը եւ որեւէ քաղաքական նեդրում չի ունեցել մեր երկրի կյանքում: Ավելին, Պ. Հայրիկյանն ասաց, որ Օսկանյանին ճանաչում է այն ժամանակներից, երբ ոչ ոք նրա անունը չէր լսել. «Ես Օսկանյանին ճանաչում եմ որպես լրագրող, որ ինձնից հարցազրույց էր վերցնում ԱՄՆ-ում, եւ ինքն ինձ համար այն կերպարը չէ, որ կարող է նախագահ դառնալ, որովհետեւ հայ ժողովորդի համար կարեւոր շրջանում նա սպասողական դիրք էր ընդունել, եւ չմիացավ իմ պայքարին»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































