Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարացի փորձագետ. Հունգարիայի կառավարությունը պետք է հրաժարական տա

Հոկտեմբեր 09,2012 14:30

Այսօր «Հունգարիայի մտավորականության արձագանքը Սաֆարովի արտահանձնմանը» թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին հունգարացիներ՝ պատմաբան, քաղաքական վերլուծաբան, Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների փորձագետ Զոլտան Բիրոն, դասախոս, լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակը, IT տեխնոլոգիաների ինժեներ-մեխանիկ, գրող Ռուդոլֆ Ունգվարին, Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանին:

Փորձագետ Զոլտան Բիրոն նշեց, որ Հունգարիայի բնակչության մեծամասնությունը բացասաբար է վերաբերում այս իրողությանը, բոլորը բորբոքված էին այս դեպքից հետո: Նրա խոսքով Հունգարիայի կառավարությունը պետք է հրաժարական տա:Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանին նշեց, որ հասարակությունը սառեցված է, մի քանիսն են ակտիվ գործունեություն ձեռնարկում. «Պատկերացնում ենք այդ ցավը ու կայցելենք զինվորի գերեզմանին, մեր հնարավորությունների սահմանում ենք եկել, չնայած դա շատ փոքր վերաբերմունք կլինի մեր կողմից»:

IT տեխնոլոգիաների ինժեներ-մեխանիկ, գրող Ռուդոլֆ Ունգվարին ցավակցեց հայ ազգին. «Այն հայերը, ովքեր հնուց մնացել եւ բնակվում են Հունգարիայում, պահել են իրենց ավանդույթներն ու երիտասարդ սերնդին փոխանցում են իրենց պատմական իրադարձությունների մասին տեղեկություններ: Կուզենամ, որ Հունգարիայի եւ Հայաստանի հարաբերությունները լավանան եւ ամուր կապեր ստեղծվեն: Եկել եմ այստեղ որպես քրիստոնիա եւ իմ այցով հույս ունեմ, որ ինչ որ բան կփոխվի»:

Դասախոս, լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակի պնդմամբ՝ սպանել զինվորին քնած ժամանակ, դա ոչ մի կերպ չի արդարացվի. «Հանցագործը մինչեւ կյանքի վերջ պետք է մնա բանտում ու կրի իր պատիժը: Այժմ զգում ենք խորը վիշտ ու ամոթ, քանի որ խորը հարգանք ենք տածում հայ ազգի նկատմամբ: Հունգարիայում բազմաթիվ միտինգներ եւ ցույցեր են եղել ու համարյա ամեն օր այս հարցը բարձրացվում է, գրվում, քննարկվում ու չի մոռացվում: Հունգարացիները շատ քիչ են տեղեկացված հայերի մասին եւ այս ուղեւորությունից հետո հույս ունենք, որ շատերը կգան ու կշոշափեն այս թեման»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031