Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը երեք երեխաների հետ հայտնվել է փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2012 17:53

Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցք, 15 շենք, բնակարան 16 հասցեի բնակիչ Կարինե Ավետյանին եւ նրա երեք աղջկան, որոնցից երկուսն անչափահաս են, ժամեր առաջ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները դատարանի որոշման հիման դուրս հանեցին վերոհիշյալ հասցեում գտնվող բնակարանից:

Կարինե Ավետյանի համոզմամբ՝ բնակարանի վաճառքն իրականացվել է իր նախկին ամուսնու կեղծ անձնագրով: Եվ սա այն դեպքում, երբ Ավետյանի ասելով, ինքը հանդիսանում է բնակարանի սեփականատեր:

ԴՀԱԿ-ի առաջարկով Կարինե Ավետյանը հայտարարություն գրեց այն մասին, որ իր հետ վերցվում է բնակարանի գույքը:

ԴՀԱԿ-ի աշխատակիցների միջամտությամբ գույքն աստիճանաբար դուրս բերվեց բնակարանից, սակայն մայրը չգիտի՝ որտեղ տեղավորել այն եւ երեխաներին:

Հուսահատության գիրկն ընկած աղջիկները, ովքեր սովորում են գերազանց առաջադիմությամբ,  բղավում էին, որ իրենց հանդեպ անարդար են վարվել: Երեխաներից մեկն անգամ փորձ արեց դեղահաբեր խմել՝ կյանքին վերջ տալու նպատակով. շտապ օգնության ծառայության աշխատակիցները համապատասխան օգնություն ցուցաբերեցին:

Հավելենք, որ Կ. Ավետյանը տարիներ շարունակ խնդրով դիմել է տարբեր պատկան մարմիններին, սակայն ապարդյուն:  Ինչ վերաբերում է տիկնոջ նախկին ամուսնուն, վերջինս այս պահին հետախուզման մեջ է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031