Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները փակվել են բնակարանում և սպառնում են պայթեցնել այն գազի արտահոսքի միջոցով. քաղաքացիներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Հուլիս 13,2019 23:49

Հուլիսի 13-ին, ժամը 14:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 11/2 շենքի բնակարաններից մեկում իրականացվում է վտարման գործընթաց, բնակիչները փակվել են բնակարանում և սպառանում են պայթեցնել այն գազի արտահոսքի միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Դեպքի վայրում գործողություններին մասնակցել է միայն հոգեբանը, ում կողմից իրականացված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դուռը կոտրելու գործընթացը: Փաստաբանի և բարեկամների բանակցությունների միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել առժամանակ հետաձգել վտարման գործընթացը, այնուհետև հոգեբանը ներսում գտնվող բնակիչներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031