«Գոլ» ֆուտբոլային լրատվականը անդրադարձել է ուրբաթ օրը կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը` նշելով, որ Բուլղարիայի հետ ոչ-ոքի խաղալուց, իսկ Մալթայի նկատմամբ անվստահ հաղթանակից հետո, Իտալիայի մարզիչը` Չեզարե Պրանդելին, իր սաներից ավելի համոզիչ խաղ է ակնկալում մի թիմի դեմ, որը Ֆիֆայի դասակարգման աղյուսակում 56-րդ տեղն է:
Լրատվականը գրում է, որ Հայաստանը կապավինի երկրպագուների աջակցությանը, քանի որ նրանք փորձելու են ձեռք բերել իրենց պատմության մեջ ունեցած լավագույն արդյունքը: Հավաքականի գլխավոր մարզչի` Վարդան Մինասյանի օրոք թիմը գնալով ավելի է համախմբվում, և Եվրո-2012-ի ընտրական փուլը նրանց համար ամենահաջողն էր:
Լրատվականը լիահույս է, որ կատաղի երկրպագուների ամբոխի և հարձակման գծում վտանգավոր խաղացողների շնորհիվ, Հայաստանը կարող է հասնել այնպիսի արդյունքի, որը շոկի մեջ կգցի ողջ Եվրոպային:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: