Պոլսո հայոց պատրիարքարանը սկսել է կիրառել խառնամուսնությունների նոր կարգը, ըստ որի՝ այն հայերը, որոնք կամուսնանան այլադավանների հետ, օրհնություն և եկեղեցում պսակադրության թույլտվություն չեն ստանա: Այս մասին հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Պատրիարք Պետրոս Մութաֆյանի հավանությամբ` 2000թ.-ից սկսած խառնամուսնությունները հայկական եկեղեցում թույլատրված էին, բայց այդ որոշումը բուռն բանավեճերի առիթ էր դարձել:
«Մենք կիրառում ենք այն փորձը, որն արդեն գոյություն ունի մեր եկեղեցում: Ուրիշ ասելու բան չունեմ», – պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի խոսքն է փոխանցում թերթը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: