Երեկ երեկոյան, աշխատանքից տուն վերադառնալու համար, մամուլի շենքի մոտ տեղադրված կանգառում հերթական անգամ հասարակական տրանսպորտի 40 րոպե անհույս սպասելուց հետո, սառած եւ բարկացած՝ կանգնեցրեցի ու նստեցի առաջին իսկ տաքսին, որն անցնում էր կանաչ լույսը միացրած: Դեմքիս թթված արտահայտությունն ու բարկությունս թաքցնելու անհաջող փորձով, վարրորդին խնդրեցի, որ ինձ Հարավ-Արեւմտյան թաղամաս տանի: «Սիրով»,- ժպտալով արձագանքեց տարեց վարրորդը եւ առաջարկեց օգտվել կոնֆետներից, որոնք, ըստ նրա, նախատեսված են հենց ուղեւորների համար: «Հաճելի է»,- հասարակական տրանսպորտի առիթով կուտակած բարկությունս արդեն համարյա պարպած ասացի: «Իսկ մեզ հաճելի է, երբ ուղեւորն անպայման հյուրասիրվում է»,- նույն բարի ժպիտով ասաց վարորդը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: