Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն 3-րդ որոշումը վերաքննիչ դատարանի կողմից, որով հաստատվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունները թույլատրելու՝ ստորադաս դատարանի որոշումների անհիմն լինելը. փաստաբան

Մարտ 13,2026 15:33 Share

Փաստաբան Արմինե Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ դատավոր Հարություն Պետրոսյանի կողմից բավարարվել է նաև «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացրածս բողոքը:

Այսպիսով, արդեն 3-րդ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, որով հաստատվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարված խուզարկությունները թույլատրելու վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումների անհիմն լինելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել