
Փառատոնին կմասնակցի նաև շվեդաբնակ Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը, որը պատմում է Խարդալյանի տատիկի ողբերգական պատմության մասին: Հաջորդ շաբաթ, ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ կունենա «Մարտին Հարությունյան և ընկերներ» հայկական երգչախումբը: «Մեզ համար կարևոր է խոսք տալ այստեղի համայնքներին, որոնց մասին ոչ ոք տեղյակ չէ: Հաճախ ասում ենք, թե գիտենք նրանց, բայց ոչ մի բան չգիտենք նրանց մասին», – փառատոնի կամակերպիչ Ալբերտո Գուզմանի խոսքն է փոխանցում գործակալությունը:
Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև


















































