Լրահոս
Օրվա լրահոսը

«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը՝ Արլինգթոնի կինոփառատոնում

Հոկտեմբեր 12,2012 17:52

Հոկտեմբերի 17-ին կմեկնարկի Արլինգթոնի միջազգային կինոփառատոնը (AIIF): Փառատոնին կմասնակցեն 20 երկրներից մոտ 150 ֆիլմեր: Այս մասին հայտնում է «Ուիքդ լոքալ» գործակալությունը:

Փառատոնին կմասնակցի նաև շվեդաբնակ Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը, որը պատմում է Խարդալյանի տատիկի ողբերգական պատմության մասին: Հաջորդ շաբաթ, ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ կունենա «Մարտին Հարությունյան և ընկերներ» հայկական երգչախումբը: «Մեզ համար կարևոր է խոսք տալ այստեղի համայնքներին, որոնց մասին ոչ ոք տեղյակ չէ: Հաճախ ասում ենք, թե գիտենք նրանց, բայց ոչ մի բան չգիտենք նրանց մասին», – փառատոնի կամակերպիչ Ալբերտո Գուզմանի խոսքն է փոխանցում գործակալությունը:

Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031