Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից կարելի՞ է ենթադրել, որ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ճանապարհները բաժանվելու են՝ Aravot.am-ի հարցին «Ժառանգության» ղեկավար մարմնի անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ, ինչպես տեսաք, պարոն Հովհաննիսյանի հայտարարությունը բացառապես Խաչատուր Քոքոբելյանին էր վերաբերվում: Իսկ ինչպիսի՞ զարգացումներ հետո կլինեն՝ չեմ կարող ասել»: Հետաքրքրվեցինք՝ իրենց համար հայտարարությունն անակնկալ էր, թե նախապես տեղյակ էին, որ նման հայտարարություն է պատրաստում կուսակցության առաջնորդը: «Անձամբ ես՝ տեղյակ էի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ազատ դեմոկրատները» այս պահին պարտաստում են հակընդդեմ հայտարարության տեքստը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի պատասխանատու Անժելա Խաչատրյանը: Մինչ այդ մեկնաբանություններ չեն հնչի: Մամուլի խոսնակի հետ զրույցից տպավորությունն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն անակնկալ է եղել «Ազատ դեմոկրատների» համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: