ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել: Այս նիստի ընթացքում քննարկվել է քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումը, ինչպես նաեւ հարցին առնչվող մյուս նյութերի վերաբերյալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պարզաբանումներն ու դիրքորոշումը:
Հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ա1+»-ի հետ զրույցում չմանրամասնեց նիստի օրակարգի հետ կապված հարցերը` նշելով, որ ԱԺ կանոնակարգով հանձնաժողովի անդամները որոշակի փուլերում որոշակիորեն կաշկանդված են տեղեկատվություն տալու առումով: «Չի եկել այն փուլը, երբ մենք ամբողջական տեղեկատվություն պետք է հաղորդենք հանրությանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: