Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը հերքում է Նաիրա Զոհրաբյանի եւ Ուրիխանյանի փաստերը

Հոկտեմբեր 16,2012 22:24

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը վստահեցրել էին, որ իրենք փաստական ապացույցներ ունեն այն մասին, թե ինչպես է Հմայակ Հովհաննիսյանը քաղաքական անպարկեշտություն ցույց տվել եւ փորձել մանեւրել դաշտում: Նրանք սպառնացել էին, որ եթե Հմայակ Հովհաննիսյանը շարունակի իր անպարկեշտ վարքագիծը՝ կհրապարակեն այդ փաստերը:

Այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հրավիրած ասուլիսում ասում էր, որ Գագիկ Ծառուկյանը բարերար է, բարեգործ է, լավ մարդ է: Aravot.am-ը ասուլիսից հետո նրանից հետաքրքրվեց՝ Ձեր վերաբերմունքի մեջ արդեն փոփոխությո՞ւն կա, հնարավո՞ր է, որ Նաիրա Զոհրաբյանի, Տիգրան Ուրիխանյանի սպառնալիքները տեղ են հասել: Նա պատասխանեց. «Դա բարեկրթության նշան է, երբ մարդը չի անձնավորում հարցերը: Ես ասացի, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական ոչնչացման նախաշեմին է կանգնած: Ես երբեք մակդիրներով ինչ-որ մեկի հասցեին չեմ խոսում: Գագիկ Ծառուկյանի համար պետք է մտահոգիչ լինեն իմ դիտարկումները: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, թող հրապարակի: Նախ, ամենամեծ մանեւրողն այսօր Բարգավաճ Հայաստանն է: Այ հիմա էլ մանեւրում են: Հիմա մանեւրում են Ռուսաստանի դեսպանի եւ Միացյալ Նահանգների դեսպանի միջեւ: Եթե մարդը ինչ-որ մի հարցում խոցելի է, ինքը պետք է այդ հարցում մեղադրանքներ չներկայացնի մեկ ուրիշին, ով էլ դա լինի: Ինչ վերաբերում է ինձ, եղբա՛յր, ես իմ բոլոր քայլերն անում եմ հրապարակային: Ես 100 տոկոսով հրապարակային գործիչ եմ: Ես թաքուն ոչ մի բան չեմ արել: Լսումները եղել են հրապարակային, նախագահին հրավերն ուղարկել եմ հրապարակային, ես իմ քայլերն արել եմ հրապարակային»:

Մեր հարցին՝ բա ի՞նչ էր իմացել ԲՀԿ-ն ձեր մասին ու որոշել դրա համար զրկել ձեզ մանդատից, Դուք էլ ստիպված ընդունել եք՝ այլընտրանք չունենալով՝ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Հիմարություն: Դա կատարյալ հիմարություն է: Ես նույնիսկ ափսոսում եմ որ…գիտեք, ես չգիտեմ նույնիսկ, թե ինչ իրենք կարող են նկատի ունենալ: Որեւէ նման բան չկա, նման մեղադրանք ինձ չի ներկայացվել եւ չի կարող ներկայացվել, որովհետեւ նման բան չի եղել: Ժամանակին գիտեք ինչու դուրս եկա ես «Ազգային միաբանությունից», որովհետեւ Գեղամյանն ինձ ասում էր, թե ինչու չես հայտարարում, որ Սերժ Սարգսյանն ինձ գաղտնալսում է: Ասում էի՝ լսի, հրապարակային քաղաքական գործիչն այդ ի՞նչ պիտի անի, որ իրեն գաղտնալսեն: Նա ընդհատակյա գործիչ չի, ի՞նչ է նշանակում գաղտնալսում: Ես ընդհանրապես այդ ինտրիգների, թաքուն գործերի, թաքուն հանդիպումների այդ դաշտից, այդ խոհանոցից հեռու եմ: Ես գտնում եմ, որ քաղաքական գործչի նույնիսկ կյանքը պետք է լինի թափանցիկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031