ԵՄ պատվիրակության եւ Գերմանիայի դեսպանության նախաձեռնությամբ այսօր, ժամը 19:30-ին, «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում պետք է կայանար միասեռականների իրավունքների մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրությունը, սակայն ԵՄ պատվիրակության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ուղարկած մամուլի հաղորդագրությամբ ԶԼՄ-ները ծանուցվեցին, որ «Կոնգրես» հյուրանոցը ճնշումների պատճառով ստիպված է եղել հանել ֆիլմի ցուցադրությունը: Կազմակերպիչները նույն հաղորդագրությամբ պատրաստակամություն են հայտնել ցուցադրել ֆիլմը նրանց համար, ովքեր հետաքրքրված են:
Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հյուրանոցից, թե ինչ ճնշումների մասին է խոսքը: «Կոնգրեսի»՝ Քնարիկ ներկայացած աշխատակցուհին հայտնեց, որ այս պահին ոչինչ ասել չեն կարող, քանի որ մանրամասները դեռ Ճշտվում են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին էլ «Հայազն» միությունն էր բողոքի ակցիա կազմակերպել Գերմանիայի դեսպանատան դիմաց, քանի որ ֆիլմը նախատեսված էր ցուցադրել Տիկնիկային թատրոնում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ