
«Ռուսաստանի տարածքից դուրս, ցանկացած այլ երկրում գտնվող ռուսական ռազմակայանը երաշխիքն է այն բանի, որ տվյալ երկրի հետ հակամարտության դեպքում Ռուսաստանը կանգնելու է այդ երկրի կողքին: Եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, ապա այն նաև կընդունվի որպես հարձակում Ռուսաստանի վրա, և Ռուսաստանն իր ամբողջ ուժով կկանգնի Հայաստանի կողքին: Անհրաժեշտության դեպքում, Ռուսաստանը Թուրքիայի դեմ մարտավարությունում կարող է օգտագործել միջուկային զենք, իսկ եթե պետք լինի` նաև ռազմավարությունում: Սա հստակ է ՌԴ-ի ռազմավարական դոկտրինում: Այսպիսով Հայաստանը ամբողջովին պաշտպանված է, ինչպես ընդհանուր ուժերի նշանակության, այնպես էլ միջուկային զենքերի ռուսական հովանոցներով»:
Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի ռազմակայանի ներկայությունը վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը, Սիվկովը պնդել է, որ հենց ռազմակայանի ներկայությունն է ապահովում Հայաստանի ինքնիշխանությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































