Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Ազգային անվտանգության ծառայության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 4000 դոլար կաշառք ստանալու համար:
Այսօր պաշտպանական ճառերով հանդես պիտի գային Կոթոլյանի 3 պաշտպանները, սակայն պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը դատարանին տեղեկացրել էր, որ վատառողջ է (ողնաշարի հետ կապված) եւ խնդրել էր հետաձգել դատական նիստը:
Նշենք, որ մեղադրող Աշոտ Նադոյանը հանդես է եկել մեղադրական ճառով եւ միջնորդել 7 տարվա ազատազրկում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: