Ֆուտբոլի ՀԱՀ հավաքականի գլխավոր մարզչի օգնական Թոմաս Մադիգադեն ավտովթարի հետեւանքով զոհվել է: Այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանությունը:
Մարզիչը մեքենայով Պոլոկվանե քաղաքից ուղեւորվելիս է եղել Բուրգերսֆորտ, երբ քաղաքի մատույցներում անակնկալ ճանապարհին հայտնվել է մի ավանակ: Առջեւից հնթացող մեքենայի վարորդին հաջողվել է խուսանավել, իսկ ահա 40-ամյա Մադիգադեն բախվել է կենդանուն եւ տեղում կնքել մահկանացուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: