Ավարտվել են 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ: 2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր: Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար`14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ:
Այսպիսով, 2012 թվականի գիտելիքի հայ դեսպաններն ու մերօրյա հերոսներն են`
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: