
Գալուստ Սահակյանի դիտարկմամբ. «Ավելի շատ այդտեղ բարոյական հետեւանքներ են: Նրան ոչ թե ստիպեցին հրաժարվել մանդատից, այլ ինքը այդպես ուզեց: Համաձայն եմ, որ նա բարոյապես հաղթեց բոլորին: Իհարկե, այդ հարցը քաղաքականացրեցին»: Մեր հարցին՝ այսինքն, կարելի՞ է ասել, որ ճնշում գործադրեցին ՀՀԿ-ի վրա՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չէ, ճնշում չէ: Նախ ես դեմ էի, որ մանդատը վայր դնելու հարց առաջադրվեր: Դրանից հետո խնդիրը քաղաքականացրին, այսինքն՝ հասարակության մի փոքր մաս սկսեցին հետապնդել»: ՀՀԿ փոխնախագահը գտնում է, որ այստեղ քաղաքացիական հասարակություն ասվածը խիստ վերամբարձ է: Հարցին՝ այն մարդիկ, որոնք գնում, ակցիաներ էին կազմակերպոմ ՝Հարսնաքարի գործի առնչությամբ, դուք այդ խմբերի հետեւում այլ քաղաքական ուժերի տեսնո՞ւմ եք, նա պատասխանեց. «Այո, անպայման, միանշանակ: Բնականաբար, տեսնում եմ մեր ընդդիմադիրներին, մեր ընդդիմախոսներին»: Մեր հարցին՝ ձեր ընդդիմադիր եւ ընդդիմախոս ասվածի մեջ ԲՀԿ-ն կա՞՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ հանդիպել ԲՀԿ-ականների համենայնդեպս»:
Մեր հարցին՝ կարո՞ղ է հետո պարզվի, որ Վազգեն Խաչիկյանն էլ է քաղհալածյալ՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է միայն Հանրապետականը այդպես ասել, բայց մենք այդպես չենք մտածում»:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ միայն քաղաքական հետապնդման պատճառով է այսօր Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրել, որոշ քաղաքական ուժերի ճնշումների պատճառով, պատասխանեց. «Այդ մասին մենք մեր տեսակետը հայտնել ենք: Պարոն Հայրապետյանը կատարել է այն նվազագույնը, որը պիտի կատարեր: Բայց գործի բացահայտումն է կարեւոր, որը պիտի ընթանա ամբողջական»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































