Եթե ռուսական ֆուտբոլում, ինչպես ՆԲԱ-ում, լիներ լավագույն փոխարինման դուրս եկող խաղացողի մրցանակ, ապա այդ մրցանակի թեկնածուներից մեկը կլիներ «Կռիլյա Սովետով» ակումբի կիսապաշտպան Ռոման Գրիգորյանը: Գրում է «Վոլժսկայա կոմունա» թերթը:
Թերթի հետ զրույցում Ռոմանը պատմել է, որ նա ծնվել է Հայաստանում, բայց դեռ մեկ տարեկան էլ չկար, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան:
Նա ասել է, որ ձմռանը նրան հրավիրել էին Հայաստանի հավաքական` Կանադայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը մասնակցելու, բայց նա հրաժարվել էր` համարելով, որ չարժե ընկերական հանդիպման համար հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից:
«Եթե ինձ հրավիրեն մասնակցելու աշխարհի ընտրական խաղերին, մեծ հաճույքով կընդունեմ հրավերը», – ասել է Ռոման Գրիգորյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: